ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ FPWC-ի և IAR-ի կողմից
Ունեցիր քո դրական ազդեցության ներդրումը բնապահպանական ոլորտում։
Միացի՛ր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմին օգնելու վայրի կենդանիներիպահպանության աշխատանքին Կովկասյան կենսաբազմազանութա ապաստարանում (CWR):
Շուրջ 30․000 հա զբաղեցնող CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման գործում: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև՝ բնության հանդեպ ցանկացած ապօրինություն։ CWR-ի նպատակն է պահպանել տարածաշրջանի հազվագյուտ ու էնդեմիկ կենսաբազմազանությունը, նպաստել Հայաստանում կենսաբազմազանության պահպանման առավել արդյունավետ կառավարմանը, բարելավել կենդանական և բուսական աշխարհի պահպանությունը ԲՀՊՏ-ներին կից բուֆերային գոտիներում ու կենդանական աշխարհի միգրացիոն միջանցքներում՝ միևնույն ժամանակ նպաստելով հարակից համայքների սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Եթե ցանկանում եք ձեր աշխատանքով դառնալ կարևոր փոփոխության մի մաս, Արարատի մարզի Ուրցաձոր համայնին կից գտնվոց Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում կամավորությունը հենց ձեզ համար է։
Ի՞նչ ենք առաջարկում։
Կամավորություն Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում, Արջերի փրկության ծրագրի շրջանակներում
Կամավորության ծրագրի շրջանակներում դուք կկիսեք արջերի խնամքով զբաղվելու պատասխանատվությունը՝ կերակրելով և հագեցնելով նրանց ծարավը, մաքրելով նրանց ազատավանդակները, ապահովելով զբաղվածության միջոցներ, օգնելով հյուրընկալել կենտրոնի այցելուներին, ներկայացնել մեր առաքելությունը, ինչպես նաև՝ հագեցնել արջերի առօրյան, աջակցել ազատավանդակների վերանորոգման աշխատանքներին, տեղադրել թակարդ-տեսախցիկներ, լուսանկարել և իրականացնել մոնիթորինգ։ Արջերը ստանում են նաև կենդանաբուժական աջակցություն, բուժվում են, որպեսզի կարողանան ապրել մեծ ազատավանդակներում, որտեղ նաև այլ արջերի կան։ Շատ արջեր վատառողջ են և հոգեկան շեղումներ ունեն, ինչը նշանակում է, որ իրենց ամբողջ կյանքի ընթացքում խնամքի կարիք ունեն։ Այսպիսի կենդանիների խնամքը կարող է շատ էմոցիոնալ աշխատանք լինել և դուք պետք է պատրաստ լինեք դրան։ Ամեն դեպքում, վստահ եղեք, որ դուք շրջապատված եք լինելու գաղափարակիցներով, որոնք արդեն իսկ փորձառություն ունեն իրենց էմոցիաների կառավարման գործում և կարող են աջակցել ձեզ։
Արջերի փրկության մեծ ծրագրի մասին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության հետ միասին իրագործում է Արջերի փրկության ծրագիրը, որի հիմնական նպատակն անազատության մեջ պահվող կենդանիների համար առավել լավ պայմաններ ապահովելն է։ Արջերը պահվել են վանդակներում հիմնականում մարդկային գործոնի ազդեցությամբ և այժմ նրանք ունեն խնամքի կարիք։ Որոշ ժամանցի կենտրոններում մինչ այժմ պահվում են գորշա արջեր, որոնք սպասում են փրկության իրենց հերթին։ Տարածաշրջանում արջերը հաճախ ապօրինաբար որսվում և բանտարկվում են որսագողերի կողմից։ Սովորաբար նրանք բանտարկվում են ռեստորաններում կամ այլ ժամանցի վայրերում գտնվող փոքր և խղճուկ վանդակներում՝ դառնալով զբոսաշրջիկների ներգրավման միջոց։ Որոշները պահվում են ավտոբուսների կայանատեղիում, իսկ մյուսները՝ թաքցվում են մութ նկուղներում։ Արջերի մեծամասնությունն այսպիսի ոչ բարեկեցիկ գոյության հետևանքով լրջագույն ֆիզիկական և հոգեկան տանջանքների են ենթարկվում։
Տարածաշրջանում հանդիպում են գորշ արջերի սիրիական ենթատեսակը, որը գորշ արջերից ամենափոքրն է։ Նրանք հանդիպում են լեռնային շրջաններում որտեղ սնվում են մրգերով, հատապտուղներով կամ միջատներով և ձմեռում են քարանձավներում, ծառերի խոռոչներում։ Նրանց վանդակները շատ հեռու են այն միջավայրից, որտեղ նրանք ծնվել են։
Ծրագրի նպատակն է ազատել արջերին տանջանքներից, տրամադրել նրանց կենդանաբուժական օգնություն, վերականգնողական թերապիայի միջոցով փորձել նրանց վերադարձնել վայրի բնություն, որտեղ նրանք կգտնեն իրենց վայրի էությունը։ Այն կենդանիները, որոնք չեն կարողանա վերականգնել իրենց բնազդները մշտական կացարան կստանան մեր կենտրոնում, որտեղ պատշաճ ձևով կկերակրվեն և կխնամվեն։
Ծրագրի պահանջները
Տարիքային սահմանափակում․ 18-70 տարեկան
Ծրագրին մասնակցելու համար դուք պետք է լինեք առնվազն 18 տարեկան այն պահին, երբ կներգրավվեք ծրագրում։
Լեզվի իմացություն
Անգլերեն լեզվի առնվազն B1 մակարդակ։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ճանապարհորդական ապահովագրության և պատվաստված լինելու մասին ապացույց։
Ազգային սահմանափակումներ
Ոչ մի սահմանափակում, բոլոր օգնող ձեռքերը կընդունվեն սիրով։
Այլ հմտություններ
Ոչ մի յուրահատուկ հմտություն չի պահանջվում, բացի սերը դեպի կենդանիները, նրանց օգնելու ցանկությունը, սերը դեպի բնությունը և շատ աշխատելու կարողությունը։
Դուք պետք է լավ ֆիզիկական վիճակում լինեք՝ պայմանավորված տաք և չոր միջավայրում աշխատելու անհրաժեշտությամբ:
Դուք պետք է լինեք համբերատար, հոգատար, պատրաստակամորեն ընդունելու նոր գաղափարներ և պատրաստ լինեք մարտահրավեր նետել կենդանիների նկատմամբ վերաբերմունքի այլընտրանքային տեսակետներին:
Ներառված ծառայություններ
- Օդանավակայանից տեղափոխում
- Ծրագրի տեղեկատվական փաթեթ
- Ժամանելու ժամանակացույց
- Կացություն (ջեռուցումը տրվում է նաև ձմռան ամիսներին)
- Բոլոր անհրաժեշտ վերապատրաստումները անձնակազմի կամ այլ կամավորների կողմից
- 24-ժամյա աջակցություն երկրում
- Մասնակցության վկայական
Ի՞նչ ներառված չէ ծրագրում
- Ավիատոմս
- Ճամփորդական ապահովագրություն
- Անձնական ծախսեր
- Վիզաներ և մուտքի թույլտվություններ
- Սնունդ
- Տրանսպորտ
Երկտեղանոց սենյակներ առանձին սանհանգույցով: Ապահովված է թարմ, ֆիլտրված ջուր։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ կամավորության հնարավորությունը սեզոնային է և մեզ կարող եք միանալ մարտից մինչև դեկտեմբեր ամիսը:
FPWC-ի մասին
FPWC-ի առաքելությունն է աշխատել վայրի բնության պահպանության, բնապահպանական կրթության և բնապահպանական իրազեկության բարձրացման, կայուն զարգացման խաչմերուկներում՝ ներգրավելով գյուղական բնակչությանն իրենց համայնքների կայուն զարգացման գործում: Բոլոր ծրագրերում FPWC-ն կարևորում է մարդկանց, բնական հարստության և մշակութային ժառանգության միջև ներդաշնակությունը, քանի որ FPWC-ն վստահ է, որ դրանք անփոխարինելի պայմաններ են Հայաստանում դրական առաջխաղացում ապահովելու համար:
FPWC-ն Բնության պահպանության միջազգային միության (IUCN) անդամ կազմակերպություն է 2012 թվականից, Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) և Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի (ERAZA) անդամ: