Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն հայաստանյան գրասենյակի (ԵԱՀԿ) աջակցությամբ մեկնարկեց «Կանայք հանուն բնության» ծրագիրը Արարատի մարզի Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ համայնքներում: Ծրագրի նպատակն է համայնքներում ձևավորել Կանայք հանուն բնության խմբեր՝ մասնակիցներին հնարավորություն տալով ձեռք բերել գիտելիքներ, որոնք կնպաստեն բնական ռեսուրսների կայուն օգտագործման վրա հիմնված եկամտի նոր աղբյուրների ձևավորմանը:
Նախագծի շահառուները կմասնակցեն էկո-տուրիզմի, տնայնագործական արտադրանքի մարքեթինգի և փոքր ձեռնարկատիրությունների կայուն կառավարման դասընթացների, որոնք մշակվել են FPWC և Կանաչ արահետ ՀԿ փորձագետների կողմից:
Որպես կարողությունների զարգացման ծրագրի գործնական հատված, կանայք կայցելեն նաև Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: Նախագծի ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր: