
Published on 18/07/2026
«Եղեգիս Ֆեստ»-ն այս տարի դուրս է եկել ավանդական տեղական տոնախմբության սահմաններից՝ վերածվելով միջազգային կարևոր հարթակի, որտեղ կանաչ օրակարգը, էկոտուրիզմը և վայրի բնության պահպանությունը մեկտեղվել են համայնքների սոցիալ-տնտեսական հզորացման ռազմավարության հետ։ Փառատոնի գլխավոր նպատակն է ցույց տալ, որ մարդ-վայրի բնություն համակեցությունը և էկոլոգիական պատասխանատվությունը կարող են դառնալ տեղական տնտեսության զարգացման հզորագույն շարժիչ ուժ։
Փառատոնը կազմակերպվում է «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Փառատոնն իրականացվում է Միացյալ Թագավորության Կառավարության՝ Darwin Initiative-ի, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ինչպես նաև Bears in Mind հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Մանրամասները` տեսանյութում։