Սույն գաղտնիության քաղաքականությունը և կայքի օգատագործման պայմաններն ու կանոնները կազմվել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (հասցե՝ ՀՀ, Երևան, 0010, Խանջյան 47/1, բն. 14), այսուհետ՝ «Հիմնադրամ», և նախատեսված են այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են սույն կայքում (այսուհետ՝ Կայք) Հիմնադրամի կողմից իրենց անձնական տվյալների օգտագործմամբ:
Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն գաղտնիության քաղաքականությունը և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին նվիրաբերություն կատարող եք, Կայքի գրանցված օգտագործող, թե՝ ուղղակի այցելու:
Հիմնադրամի կայքում Ձեր անձնական տվյալների օգտագործման, պաշտպանության և այլ կերպ պահպանման մեթոդներին ծանոթանալու համար խնդրում ենք ուշադիր կարդալ սույն գաղտնիության քաղաքականությունը, քանի որ այն հանդիսանում է կայքի օգտագործման վերաբերյալ Հիմնադրամի և Ձեր միջև կնքվող համաձայնագիր: Եթե ստորև թվարկված Օգտագործման պայմանների (այսուհետ՝ Պայմաններ) և գաղտնիության քաղաքականության որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, մնացած դրույթները շարունակում են գործել և համարվում են վավեր:
Համաձայնագրից բխող իրավահարաբերությունները, Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Սույն կայքում օգտագործվող բոլոր տերմիններն ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») սահմանված իմաստը: Օրենքի համաձայն անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձի վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիրոեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:
Հիմնադրամն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները, Գաղտնիության քաղաքականությունը: Դրանց փոփոխության դեպքում Հիմնադրամը կհրապարակի նորացված Պայմանները ինտերնետային Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Ընդ որում՝ նոր Պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա:
Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, Օգտագործող դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:
Ինչպե՞ս է Հիմնադրամը տեղեկություններ հավաքագրում:
Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն հետևյալ միջոցներով և այն ժամանակ, երբ.
Դուք դրանք տրամադրում եք գրանցման կամ գնում կատարելու ժամանակ: Գրանցվելիս կամ գնում կատարելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները, առցանց վճարման անհրաժեշտության դեպքում բանկային քարտի տվյալները:
Այցելում եք մեր կայք (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է տեղեկանիշներ «Cookies» բաժնում):
Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է անձնական տեղեկատվություն/տվյալ:
Ինչպիսի՞ անձնական տեղեկատվություն է Հիմնադրամը հավաքագրում:
Հիմնադրամը հավաքագրում է Հայտերով պահանջվող, IP հասցեներից ստացվող և տեղեկանիշներ «Cookies» բաժնում պահպանվող տեղեկատվությունը (անձնական տվյալները): IP հասցեներից տվյալների ստացումը և տեղեկանիշներ «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Դուք այցելում եք մեր կայք:
Ինչպե՞ս է Հիմնադրամը օգտագործում Ձեր տվյալները:
Հիմնադրամը կարող է օգտագործել գրանցման, նորություններին բաժանորդագրման, «Հետադարձ կապ» ձևի կամ Հայտերի լրացման կամ կայքից որևէ այլ կերպ օգտվելու միջոցով Ձեզանից հավաքագրված տվյալները հետևյալ նպատակներով.
Սպասարկման որակի բարձրացման նպատակով,
Ներդրողների համար նախատեսված նորություններ պարունակող էլեկտրոնային նամակների ուղարկման համար
Ձեզ հետ կապ հաստատելու խնդրանքին արձագանքելու համար
Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը կուտակվում է տվյալների շտեմարանում, որը թարմացվում է յուրաքանչյուր անգամ՝ նոր տեղեկություն ստանալիս: Բաժանորդագրության դադարեցման Ձեր հայտն ուղարկելուց անմիջապես հետո Ձեր անձնական տվյալները կպահպանվեն դադարեցված բաժանորդների ցանկում:
Հիմնադրամը պարտավորվում է.
Ինչպե՞ս է Հիմնադրամը պաշտպանում Ձեր տվյալները:
Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց (Հիմնադրամի աշխատակիցների), ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:
Ցանկացած օգտագործողի կողմից անձնական տեղեկությունների տրամադրման ժամանակ Հիմնադրամը կիրառում է անվտանգության մի շարք միջոցներ:
Արդյո՞ք Հիմնադրամը օգտագործում է տեղեկանիշներ «cookies» բաժինը:
Այո: «Cookie»-ները փոքր ֆայլեր են, որոնք որևէ կայք կամ ծառայություն մատուցող ուղարկում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակին վեբ-բրաուզերի միջոցով (Ձեր թույլտվության դեպքում), և որոնք թույլ են տալիս տվյալ կայքի կամ ծառայություն մատուցողի համակարգերին ճանաչել Ձեր բրաուզերը և որսալ ու հիշել որոշակի տեղեկատվություն: Դրանք օգնում են մեզ հասկանալ Ձեր նախընտրությունները՝ հիմնվելով կայքում իրականացված Ձեր նախկին կամ ընթացիկ գործողությունների վրա, ինչն իր հերթին մեզ հնարավորություն է տալիս բարելավել Ձեզ մատուցվող ծառայությունների որակը: Հիմնադրամն օգտագործում է «Cookie»-ները նաև կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով, ինչն օգնում է բարելավել կայքը և նոր գործիքներ մշակել:
Հիմնադրամն օգտագործում է «Cookie»-ները
Հետագա այցելությունների նպատակով օգտագործողների նախընտրությունները հասկանալու և հիշելու համար
Գովազդին հետևելու համար
Կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով՝ հետագայում կայքի որակի բարելավման և նոր գործիքների մշակման համար: Հիմնադրամը կարող է նաև օգտվել վստահելի երրորդ անձանց ծառայություններից, որոնք կհետևեն նշված տեղեկություններին մեր անունից:
Դուք կարող եք ընտրել այնպիսի կարգաբերում, որ յուրաքանչյուր անգամ կայքի կողմից «Cookie» ուղարկվելիս Ձեր համակարգիչը տեղեկացնի Ձեզ այդ մասին, կամ պարզապես անջատել բոլոր «Cookie»-ները: Դա կատարվում է բրաուզերի կարգաբերումների միջոցով:
Հիմնադրամը ընդունում է «Չհետևել» ազդանշանները և չի հետևում Ձեր բրաուզերին, չի ուղարկում «Cookie»-ներ կամ կիրառում դրանք գովազդային նպատակներով, եթե բրաուզերի «Չհետևել» մեխանիզմն ակտիվացված է:
«Cookie»-ներն անջատելու դեպքում կայքի որոշ ֆունկցիաներ կարող են կասեցվել:
Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց
Հիմնադրամը չի վաճառում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելու: Վեբ-կայքի հոսթինգն իրականացնող մեր գործընկերները և այլ անձինք, ովքեր աջակցում են մեզ կայքի շահագործման, գործունեության իրականացման, օգտագործողների սպասարկման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը: Հիմնադրամը կարող է նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կայքի քաղաքականությունների կիրառման, մեր կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: Հարկ է նշել, որ Հիմնադրամը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի իրականացնել կայքի տիրույթում օգտագործողների պահվածքի ուսումնասիրություն:
Այնուամենայնիվ, հաճախորդի վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:
Երրորդ կողմի հղումներ
Հիմնադրամը մեր կայքում չի ներառում կամ առաջարկում երրորդ անձանց արտադրանք կամ ծառայություններ: