Ձգտելով պահպանել տեղական տեսակները, պաշտպանել կենսաբազմազանությունը և ստեղծել կայուն կենսամիջոցներ՝ FPWC-ն նպատակ ունի վերականգնել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում գտնվող խիստ դեգրադացված նոսրանտառների որոշ հատվածներ:
Այս հայեցակարգը ճկուն մեթոդաբանություն է, որը բարձրացնում է տնկիների կպչողականությունը և աճի ցուցանիշները։ Այն ապահովում է ոչ թե տնկարանում բույսի աճը, այլ նրա կենսունակությունը տնկման վայրում։ «Թիրախային տնկման հայեցակարգի» բնութագրերը որոշվում են՝ ելնելով տվյալ տեղանքի առանձնահատկություններից, իսկ տնկումից հետո իրականացվող մոնիթորինգի տվյալներն օգտագործվում են հետագա տնկանյութի որակի շարունակական բարելավման համար։
Հիմնադրվելով 2016 թվականին՝ մենք արդեն վերականգնել ենք շուրջ 140 հեկտար հողատարածք։ Մեր անտառապահների նվիրված թիմը պարբերաբար շրջայցեր է կատարում վերականգնված տարածքներում՝ կանխելով ցանկացած մարդածին բացասական ազդեցություն և ապահովելով տնկարկների անվտանգությունը։
Թիրախային տնկման հայեցակարգի և տնկարանի աշխատակիցների ու անտառապահների նվիրված թիմի շնորհիվ մենք ապահովում ենք տնկված ծառերի 95% կպչողականություն:
Սերմնահավաքից մինչև տնկում՝ մենք ներգրավում ենք տեղի բնակչությանը՝ ապահովելով սեզոնային աշխատանքի հնարավորություններ:
Անտառների վերականգնումը վճռորոշ դեր ունի էկոհամակարգային ծառայությունների ապահովման տեսանկյունից, սակայն այն բարդ գործընթաց է՝ պայմանավորված չորային և կիսաանապատային կլիմայական գոտիների խիստ պայմաններով, որոնք լուրջ խոչընդոտ են բուսականության բնականոն զարգացման համար։

ԱՄՆ անտառային ծառայությունը (USFS) աջակցել է FPWC-ին Հայաստանում տեղական տեսակների առաջին տնկարաններից մեկի հիմնման գործում, որտեղ կիրառվում է տնկիների փակ արմատային համակարգով աճեցման տեխնոլոգիան։ Այս մեթոդաբանությունը թույլ է տալիս մշակել տեղական այնպիսի ծառատեսակներ, որոնց աճեցումը դժվար է կամ անհնարին՝ Հայաստանում առավել տարածված բաց արմատային մեթոդով։
Մեր միջամտությունն ուղղված է թիրախային տեսակների բնական վերականգնման կարողության հզորացմանը՝ միաժամանակ ստեղծելով կենսամիջավայր, միգրացիոն ուղիներ և սննդի աղբյուր վայրի կենդանիների համար, ինչը կարող է վճռորոշ լինել մարդ-արջ կոնֆլիկտի մեղմման գործում։ Տնկարկները պաշտպանում են հողաշերտը հետագա դեգրադացումից ու կորստից, ինչպես նաև նպաստում են ջրային պաշարների կուտակմանը։ Հիմնվելով վերականգնման «խճանկարային» մեթոդաբանության վրա՝ մեր մոտեցումը ենթադրում է բազմաֆունկցիոնալ լանդշաֆտների ստեղծում։ Դա բնական պաշարների կառավարման դինամիկ, էկոլոգիական համակարգ է, որը վայրի պտղատուների և գյուղատնտեսական լանդշաֆտի համադրման միջոցով դիվերսիֆիկացնում ու ապահովում է կայուն բերքատվություն՝ բերելով սոցիալական, տնտեսական և բնապահպանական օգուտներ բոլոր մակարդակներում հողօգտագործողների համար։
Այժմ ծրագիրն իրականացվում է «World Land Trust» կազմակերպության աջակցությամբ։ Այս նախաձեռնության շրջանակում մինչև 2027 թվականի վերջը մենք կաճեցնենք և կտնկենք ավելի քան 700,000 ծառ՝ վերականգնելով շուրջ 250 հեկտար հողատարածք։
Հունիսի 25-ին Ուրցաձորում գտնվող FPWC Էկոկենտրոնը հյուրը...
Ավելին2025 թ. գարնանային ծառատունկը մոտենում է ավարտին՝ ապահով...
ԱվելինՍրտանց շնորհակալություն Երկրի օրվա առթիվ կազմակերպվա...
ԱվելինՎայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմն...
ԱվելինՀայաստանի Անտառային Դաշինքը հրավիրում է դիմումներ քար...
Ավելին2025 թվականի մարտին Հայաստանը մեկնարկեց բնապահպանական կ...
Ավելին