
Published on 31/01/2023
Հոկտեմբերի 28-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «ArAves» ՀԿ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Եռակողմ հուշագրի ստորագրումը նախատեսում է կառույցների միջև համագործակցության խորացում։ Ինչպես նշվում է հուշագրում, կողմերը իրենց հնարավորությունների, գործառույթների և մասնագիտական կառավարման շրջանակում կիրականացնեն բնապահպանական, վայրի բնության պահպանության և հարակից ոլորտներին առնչվող գործունեություն՝ միաժամանակ ակտիվացնելով երիտասարդների մասնակցությունը։
FPWC-ն, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը և «ArAves» ՀԿ-ն համագործակցելու են մասնավորապես՝ բնապահպանական կրթական ծրագրերի, վերապատրաստումների, ֆիլմերի ցուցադրությունների և աշխատարանների միջոցով, ինչպես նաև կազմակերպելով այցելություններ Վայրի կենդանիների փրկության կենտրոն, անցկացնելով սեմինարներ և դասախոսություններ վայրի բնության պահպանության և շրջակա միջավայրի թեմաներով՝ ընդառաջ Երևանի կենդանաբանական այգու 80-ամյակին և «SunChild» 10-րդ միջազգային կինոփառատոնին (2020 թ.)։
Միջոցառման ավարտից հետո դպրոցականներին և պատանիներին հնարավորություն է տրվել ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։