Բաց հրավեր քանդակագործների համար Խոտից քանդակների միջազգային օր «Մարդ-կենդանի փոխհարաբերություններ» «Սեր և խաղաղություն մարդու, կենդանիների և բնության միջև»

Published on 07/09/2018

FPWC հիմնադրամը (Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ), Երևանի կենդանաբանական այգու հետ համագործակցությամբ, հրավիրում է երիտասարդ և ստեղծագործ արվեստագետներին մասնակցելու արվեստի նախագծին՝ ստեղծելով խոտից (չոր խոտ) քանդակներ, օբյեկտներ և ինստալացիաներ Երևանի կենդանաբանական այգու տարածքում։

Նախագծի նպատակն է ներգրավել ինչպես արվեստագետներին, այնպես էլ այգու այցելուներին ստեղծագործական գործընթացի մեջ՝ կենտրոնանալով կենդանիների բարեկեցության և մարդու ու կենդանիների խաղաղ համակեցության վրա։

Աշխարհում կենդանաբանական այգիները կարող են հանդիսանալ խոշոր քաղաքների բնակիչների համար կարևոր կանաչ հանգստի գոտիներ, սակայն կենդանիների պահումը անազատության մեջ, հատկապես զվարճանքի նպատակով, նաև չափազանց վիճահարույց է և հաճախ առաջացնում է քննադատություն։ Արձանագրվում է հրատապ անհրաժեշտություն՝ հասկանալու մարդ-կենդանի փոխհարաբերությունները, քանի որ մենք ավելի ու ավելի ենք գիտակցում մեր կործանարար ազդեցությունը բնական ռեսուրսների վրա, որոնք անհրաժեշտ են բոլոր կենդանատեսակների գոյատևման համար։

Հանրային արվեստը մեզ ստիպում է ուշադրություն դարձնել մեր շրջապատին։ Այն կարող է խրախուսել մեզ հարցականի տակ դնել այն, ինչ մեր շուրջն է։ Այն մեզ տալիս է խոր կապ մեր պատմության, բնական աշխարհի և համայնքի հետ։ Արվեստը կարող է ընդգծել այն առանձնահատկությունները, որոնք որևէ վայր դարձնում են յուրահատուկ։ Այն կարող է մարտահրավեր նետել, հաճույք պատճառել, կրթել և լուսավորել։ Հանրային արվեստը մեր համատեղ գոյության և զարգացող մշակույթի մի մասն է։

Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ը կենդանաբանական այգու այցելուները կունենան բացառիկ հնարավորություն հետևելու ընթացող արվեստի աշխատանքներին և քննարկելու դրանք արվեստագետների հետ։

Նախագծերի տեսակները կարող են ներառել, բայց չեն սահմանափակվում բնությունից ոգեշնչված ներկայացուցչական քանդակներով (օգտագործելով խոտ, ծղոտ, մետաղներ, վերամշակված նյութեր և այլն)։

Սա բացառիկ հնարավորություն է՝ թողնելու ձեր էկո-արվեստի հետքը և ներդրում ունենալու Երևանի կենդանաբանական այգու զարգացման մեջ։

Պահանջի դեպքում տրամադրվում է սահմանափակ ֆինանսավորում՝ ճանապարհածախսի և կացության համար։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018թ. սեպտեմբերի 30-ը։

Լրացրեք առցանց հայտը։
Ձեր հայտերը ուղարկեք հետևյալ էլ. հասցեին՝ haysculptureday@fpwc.org

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել նախագծի ղեկավարներին՝
Տերեզա Դավթյան — tereza.davtyan87@gmail.com
Մելս Գևորգյան — mels.cube@bk.ru

🐻 Նվիրաբերել և անվանակոչել