
Published on 08/11/2022
Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին շարունակվեց «Արևորդի» միջազգային բնապահպանական շրջիկ փառատոնը, որի շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան գ․Դարբնիկի, գ․ Լուսաշողի, գ․ Ագարակաձորի, գ․ Խնձորուտի միջնակարգ դպրոցներում և ք․ Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցում։ Հանդիպումների ժամանակ դպրոցական տարիքի երեխաները հնարավորություն ունեցան դիտելու վայրի բնությունը պատկերող ֆիլմեր և քննարկեցին իրենց համայնքներին բնորոշ բնապահպանական խնդիրներ։