Այս տարի Երևանում առաջին անգամ անցկացվում է «Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային կոնֆերանս»-ը։

Published on 31/10/2022

Հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 1-ը 80 կենդանաբանական այգիներից ժամանած 120 մասնակիցները կունենան զեկուցումներ՝ կկիսվեն իրենց փորձով և կքննարկենք մասնագիտական կարևոր հարցեր։ ԵԱՌԱԶԱ միջազգային 24-րդ կոնֆերանսի բացմանը ներկա էին ՀՀ Բնապահպանության նախարարը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ԵԱՌԱԶԱ-ի նախագահը, Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը, ԱՊՀ և եվրոպական երկրների պատվիրակներ, կենդանաբանական այգիների տնօրեններ։ Կոնֆերանսի բացմանը Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին փոխանցվեց ԵԱՌԱԶԱ կոնֆերանսի դրոշը։ Կոնֆերանսի կազմակերպիչները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադարամն ու Երևանի կենդանաբանական այգին են։


🐻 Նվիրաբերել և անվանակոչել