Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին հանձնվեց FPWC-ի «Կանաչ մարտիկ» մրցանակը

Published on 17/11/2026

«Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026. Պետական պահպանվող տարածքներից անդին» միջազգային համաժողովի շրջանակում՝ հոկտեմբերի 17-ի երեկոյան, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած պաշտոնական ընդունելության առանցքային ու հիշարժան պահերից մեկը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից «Կանաչ մարտիկ» (Green Warrior Award) մրցանակի հանձնումն էր Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին։

Բարձր պարգևը շնորհվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանն ուղղված երկարամյա և հետևողական կորպորատիվ հանձնառության, ինչպես նաև բնապահպանական ծրագրերին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար։ «Կանաչ մարտիկ» մրցանակով FPWC-ն գնահատում և պարգևատրում է այն գործընկերներին, որոնք իրենց գործունեությամբ ունեն կայուն և նշանակալի ներդրում բնության պահպանության գործում։

 

Մասնավոր հատվածի և բնապահպանական կառույցների արդյունավետ համագործակցության շարունակականության վառ վկայությունն է նաև այն, որ Ucom-ը հանդիսացել է «Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026. Պետական պահպանվող տարածքներից անդին» միջոցառման ռազմավարական գործընկերը։ Այս համագործակցությունն ու շնորհված մրցանակը մեկ անգամ ևս փաստում են, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ու բնապահպանական առաջնորդությունը վճռորոշ դեր ունեն կայուն ապագա կառուցելու և Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը սերունդներին փոխանցելու գործում։