Ինչպես ենք մենք աշխատում

Ձգտելով պահպանել տեղական տեսակները, պաշտպանել կենսաբազմազանությունը և ստեղծել կայուն կենսամիջոցներ՝ FPWC-ն նպատակ ունի վերականգնել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում գտնվող խիստ դեգրադացված նոսրանտառների որոշ հատվածներ:

Անտառների վերականգնումը վճռորոշ դեր ունի էկոհամակարգային ծառայությունների ապահովման տեսանկյունից, սակայն այն բարդ գործընթաց է՝ պայմանավորված չորային և կիսաանապատային կլիմայական գոտիների խիստ պայմաններով, որոնք լուրջ խոչընդոտ են բուսականության բնականոն զարգացման համար։

Վերականգնում

ԱՄՆ անտառային ծառայությունը (USFS) աջակցել է FPWC-ին Հայաստանում տեղական տեսակների առաջին տնկարաններից մեկի հիմնման գործում, որտեղ կիրառվում է տնկիների փակ արմատային համակարգով աճեցման տեխնոլոգիան։ Այս մեթոդաբանությունը թույլ է տալիս մշակել տեղական այնպիսի ծառատեսակներ, որոնց աճեցումը դժվար է կամ անհնարին՝ Հայաստանում առավել տարածված բաց արմատային մեթոդով։

Մեր միջամտությունն ուղղված է թիրախային տեսակների բնական վերականգնման կարողության հզորացմանը՝ միաժամանակ ստեղծելով կենսամիջավայր, միգրացիոն ուղիներ և սննդի աղբյուր վայրի կենդանիների համար, ինչը կարող է վճռորոշ լինել մարդ-արջ կոնֆլիկտի մեղմման գործում։ Տնկարկները պաշտպանում են հողաշերտը հետագա դեգրադացումից ու կորստից, ինչպես նաև նպաստում են ջրային պաշարների կուտակմանը։ Հիմնվելով վերականգնման «խճանկարային» մեթոդաբանության վրա՝ մեր մոտեցումը ենթադրում է բազմաֆունկցիոնալ լանդշաֆտների ստեղծում։ Դա բնական պաշարների կառավարման դինամիկ, էկոլոգիական համակարգ է, որը վայրի պտղատուների և գյուղատնտեսական լանդշաֆտի համադրման միջոցով դիվերսիֆիկացնում ու ապահովում է կայուն բերքատվություն՝ բերելով սոցիալական, տնտեսական և բնապահպանական օգուտներ բոլոր մակարդակներում հողօգտագործողների համար։

Այժմ ծրագիրն իրականացվում է «World Land Trust» կազմակերպության աջակցությամբ։ Այս նախաձեռնության շրջանակում մինչև 2027 թվականի վերջը մենք կաճեցնենք և կտնկենք ավելի քան 700,000 ծառ՝ վերականգնելով շուրջ 250 հեկտար հողատարածք։

...

...

Ավելին
Միասնական ջանքեր՝ հանուն Հայաստանի անտառների պահպանության և վերականգնման...

Հայաստանի անտառների պահպանության և վերականգնման համա...

Ավելին
Աշնանային ծառատունկ Վայոց ձորի և Արարատի մարզերում՝ Ucom-ի հետ համատեղ․ հանուն ավելի կանաչ Հայաստանի...

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հ...

Ավելին
Հայաստանում անտառային հրդեհների կանխարգելման հզորացում․ FPWC-ի և ԱՄՆ Անտառային ծառայության հաջողված վերապատրաստում...

2024 թվականի սեպտեմբերի 10-13-ը Վայրի բնության և մշակութայ...

Ավելին
Ապագայի տնկում․ 100,000 վայրի ծառ՝ Վայոց ձորում մարդու և վայրի բնության միջև համակեցությունը խթանելու համար...

FPWC-ն (Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման...

Ավելին
Երկրի օր 2024․ միացե՛ք մեր SMS ծառատնկման արշավին...

Երկրի օր 2024 SMS արշավ Ամեն տարի ապրիլի 22-ին ամբողջ աշխար...

Ավելին
🐻 Նվիրաբերել և անվանակոչել